Սերժիու Նիկոլաեսկու
Սերժիու Նիկոլաեսկու ռումիներեն՝ Sergiu Florin Nicolaescu | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Տիրգու Ժիու, Ռումինիա |
Մահացել է | հունվարի 3, 2013[1][2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա[2] |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրոն | Ռումինական ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, կինոդերասան, սցենարիստ և ռեժիսոր |
Զբաղեցրած պաշտոններ | Ռումինիայի Սենատի անդամ |
Կուսակցություն | Ազգային փրկության ռազմաճակատ |
Կայք | sergiunicolaescu.ro |
Sergiu Nicolaescu Վիքիպահեստում |
Սերժիու Ֆլորին Նիկոլաեսկու (ռումիներեն՝ Sergiu Florin Nicolaescu, ապրիլի 13, 1930[1][2][3], Տիրգու Ժիու, Ռումինիա - հունվարի 3, 2013[1][2][3], Բուխարեստ, Ռումինիա[2]), ռումինացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերժիու Նիկոլաեսկուն ծնվել է 1930 թվականի ապրիլի 13-ին Ռումինիայի Տիրգու Ժիու քաղաքում։ Երբ հինգ տարեկան է եղել, ծնողները տեղափոխվել են Տիմիշոարա։ 1952 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի` մեխանիկայի ֆակուլտետը։ 1954 թվականին դուրս է եկել օպտիկական գործարանում ինժեների պաշտոնից։ Կինեմատոգրաֆում ստեղծագործական գորրծունեություն է ծավալել սցենարներ գրելով և գիտահանրամատչելի ֆիլմերի ռեժիսորությամբ։ Արդեն կարճամետրաժ առաջին ֆիլմը` «Սովորական գարուն» (1962) վերնագրով, արժանացել է միջազգային մրցանակի։ Նույն թվականին ստեղծել է կարճամետրաժ մեկ այլ ֆիլմ` «Վարդերի հիշողությունը», որը նույնպես աննկատ չի մնացել։ 1967 թվականին նկարահանել է «Դակեր» ֆիլմը, որում Սերժիու Նիկոլաեսկուն, հնարավոր է, հասարակությանն առաջարկել է մտածել ռումին ժողովրդի` դակերի ու նրանց ոխերիմ թշնամի հռոմեացիների ժառանգներ լինելու պարադոքսալ պատմության շուրջ։ Հետագայում նա անդրադարձել է հնդկական թեմային` էկրանավորելով Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Հետախույզը» վեպը։ 1970 թվականին ռեժիսորը դարձյալ անդրադարձել է պատմական թեմային` նկարահանելով «Քաջ Միխայ» ֆիլմը, որը դարձել է ռումինական կինեմատոգրաֆի ամենահաջող ֆինանսական պրոեկտը։
Ավելի ուշ Նիկոլաեսկուն զբաղվել է «թեթև» ժանրով` նկարահանելով «գանգստերական ֆիլմերի» մի ամբողջ շարք կոմիսար Տուդոր Միկլովանի մասին, որտեղ գլխավոր հերոսին կերպավորել է հենց ինքը` «Մաքուր ձեռքերով» (1972), «Վերջին փամփուշտը» (1973), «Ոստիկանության կոմիսարը մեղադրում է» (1974)։ Նիկոլաեսկուն փորձում էր այլևս չնկարահանվել ու պատվով թողնել դերասանությունը, սակայն 1978 թվականին, տրվելով հանդիսատեսի ճնշմանը, ստիպված էր «հարություն առնել» նախորդ ֆիլմում մահացած կոմիսար Միկլովանի դերում, որպեսզի նա կարողանա իր գլխավոր թշնամուց վրեժ լուծել «Ռևանշ» («Revansa») մարտաֆիլմում։ Սակայն այս զիջման համար Սերժիու Նիկոլաեսկուն ստիպված էր վճարել. ֆիլմի վերջում նա սպանում է կոմիսարի տղային։ Եվ դա դեռևս սահմանագիծը չէր. մի քանի տարի անց` 1981 թվականին, էկրան է բարձրանում «Ոստիկանության կոմիսարը և մանուկը» ֆիլմը, որի գործողությունները կատարվում էին 1930-ականների կեսերին` «Ոստիկանության կոմիսարը մեղադրում է» ֆիլմում նեկայացված ժամանակից էլ առաջ։
2008 թվականին ռեժիսորը ևս մեկ անգամ հարություն է տալիս իր սիրած կերպարին «Մնալ կենդանի» ֆիլմում։
1985 թվականին նա Մոսկվայի 14-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացրել է իր «Դաժան մրցահարթակ» («Ringul») ֆիլմը։ Այս ֆիլմում նկարահանվելու համար Նիկոլաեսկուն ակտիվ մարզվել է բռնցքամարտի` Եվրոպայի նախկին չեմպիոնի մոտ։ Նրա այդ պարապմունքները համեմատելի էր Ռումինիայի թիմի` օլիմպիադային պատրաստվելու հետ, որոնք ընթանում էին այդ ժամանակ։ Նիկոլաեսկուն այդ նկարահանումների ժամանակ 50 տարեկան էր։ «Խորհրդային էկրան» ամսագրի կազմակերպած հարցումներով ֆիլմն այդ տարի երկրորդ տեղն է զբաղեցրել Յու. Մախուլսկու «Բա'նկ» ֆիլմից հետո։
«Ոսկե դյուցազուններ» միջազգային 15-րդ կինոհամաժողովին Սերժիու Նիկոլաեսկուի «15» ֆիլմը` 1989 թվականի ռումինական հեղափոխության մասին, արժանացել է «Արծաթե դյուցազունի»[4]։
1989 թվականին Սերժիու Նիկոլաեսկուն ակտիվ մասնակցություն է ունեցել Նիկոլայ Չաուշեսկուի դիկտատուրան տապալելու գործում[5]։ 1992 թվականին ընտրվել է Ռումինիայի խորհրդարանի անդամ։ Եղել է նաև մշակույթի, արվեստի, ԶԼՄ-ների կոմիտեի փոխնախագահ։ Մինչև 2001 թվականի հունիսը եղել է Ռումինիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության, այնուհետև` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2000 թվականի նոյեմբերից եղել է սենատի` մշակույթի, ԶԼՄ-ների և ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահը։
Սերժիու Նիկոլաեսկուն 1989 թվականին Ռումինական հեղափոխության մասին մի քանի գրքերի հեղինակ է։
2008 թվականի հունվարին նա ուղեղի երկու վիրահատություն է տարել։ Արդեն 78 տարեկան գործչին բժիշկները հաջող ելքի հույս չէին տալիս. առաջին վիրահատությունից հետո նա պարալիզացվել էր։ Նիկոլաեսկուն սկսում է նորից սովորել քայլել, խոսել, գրել, և դա նրան հաջողվում է եռամսյա ծանր պարապմունքներից հետո։ Վիրահատություններից հետո նա կտրուկ փոխվել էր, իր բառերով` նա զգում էր իր տարիքը, դարձել էր անհամբեր ու շուտ վրդովվող։ Կյանքի վերջին տարիներին առողջական խնդիրները բարդացրել էին նրա կյանքը, սակայն նա դարձյալ շարունակել է նկարահանվել ու նոր ծրագրեր կազմել։ Ռեժիսուրայի հանդեպ իր մեծ ձգտումը չի փոփոխվել մինչև իր կյանքի վերջը։ Մասնագետների կարծիքով, կինոյի ասպարեզում նման երևույթը բացառիկ է նրա տարիքի մարդկանց համար։
2012 թվականի դեկտեմբերի 28-ին Նիկոլաեսկուն դարձյալ վիրահատվել է, ինչից հետո բարդություն է առաջացել։ 2013 թվականի հունվարի 3-ին նա մահացել է հիվանդանոցում։
2013 թվականի հունվարի 5-ին նրա մարմինը, իր իսկ պատվերի համաձայն, դիակիզել են։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք անգամ ամուսնացել է, սակայն երեխաներ չի ունեցել, ինչը համարել է իր կյանքի մեծագույն ցավը։ Սակայն նա համարել է, որ իր երեխաները իր ֆիլմերն են, և դրանց շնորհիվ իրեք կհիշեն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դեր |
---|---|---|---|
1959 | Ոստրեները երբեք չեն խոսում | Scoicile n-au vorbit niciodata | ռեժիսոր |
1962 | Սովորական գարուն | Primavara obisnuita | ռեժիսոր |
1962 | Վարդերի հիշողություն | Memoria trandafirului | ռեժիսոր |
1965 | Անվերջության դաս | Lectie in infinit | ռեժիսոր |
1967 | Դակեր | Dacii | ռեժիսոր, դերասան (հռոմեացի զինվոր Մարկուս) |
1968 | Պատերազմ Հռոմի համար | Kampf um Rom I | երկրորդ ռեժիսոր |
1968 | Կաշվե գուլպա | Ciorap de piele | ռեժիսոր |
1968 | Վերջին մոհիկանը | Ultimul mohican | ռեժիսոր Ժան Դրևիլի հետ |
1968 | Արկած Օնտարիոյի ափերին | Lacul din Ontario | ռեժիսոր Ժան Դրևիլի հետ |
1968 | Պրերիա | Preeria | ռեժիսոր |
1969 | Պատերազմ Հռոմի համար - 2 | Kampf um Rom II | երկրորդ ռեժիսոր |
1969 | Գազանորս | Vinatorul de cerbi | ռեժիսոր |
1971 | Միխայ Քաջ | Mihai Viteazul | ռեժիսոր, դերասան (Սելիմ բեյ) |
1972 | Այն ժամանակ ես բոլորին մահվան դատապարտեցի | Atunci i-am condamnat pe toţi la moarte | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (գնդապետ Ֆոն Էկկ) |
1972 | Մաքուր ձեռքերով | Cu mâinile curate | ռեժիսոր, դերասան (Տուդոր Միկլովան) |
1972 | Ծովագայլ | Lupul mărilor | ռեժիսոր, դերասան (կապիտան Ռաֆի) |
1972 | Սերը սկսվում է ուրբաթ | Dragostea incepe vineri | դերասան (կապիտան Ռաֆի) |
1972 | Վրեժ | Răzbunarea | ռեժիսոր, դերասան |
1973 | Վերջին փամփուշտը | Ultimul cartuş | ռեժիսոր, դերասան (Տուդոր Միկլովան) |
1973 | Ֆելիքս և Օթիլյա | Felix şi Otilia | դերասան (Լեոնիդ Պասկոլոպոլ) |
1973 | Պեպենոտը | Pistruiatul | Un comisar acuză |
1974 | Ոստիկանության կոմիսարը մեղադրում է | Un comisar acuză | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (կոմիսար Տուդոր Միկլովան) |
1974 | Անմահները | Nemuritorii | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (կապիտան Անդրեյ) |
1974 | Օգոստոսը կրակի մեջ | Un august in flacari | |
1974 | Երկու տարի արձակուրդ | Deux annees de vacances | |
1975 | Գանձերի կղզի | Insula comorilor | ռեժիսոր |
1975 | Խաղաղ օվկիանոսի ծովահենները | Piraţii din Pacific | ռեժիսոր |
1975 | Տաք օրեր | Zile fierbinţi | ռեժիսոր, դերասան |
1975 | Ոսկու կանչը | Chemarea aurului | |
1976 | Միշտ մեղավոր | Osânda | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
1976 | Դժբախտ պատահար | Accident | ռեժիսոր, դերասան |
1975 | Հայրենիքի համար | Pentru patrie (Razboiul Independentei) | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (իշխան Կարոլ) |
1975 | Ոսկե մարդ | Omul de aur | |
1978 | Ռևանշ | Revanşa | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (կոմիսար Միկլովան) |
1978 | Միշտ մեղավոր | Osânda | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
1978 | Ո՞վ է միլիարդատերը | Nea Mărin miliardar | ռեժիսոր |
1978 | Խարտյաշ Մայքլի արկածները | Mihail, câine de circ | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (Հառլի Կենան) |
1980 | Թակարդ վարձկանների համար | Capcana mercenarilor | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (Մայոր Անդրեյ) |
1981 | Ոստիկանության կոմիսարը և մանուկը | Duelul | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
1982 | Հանդիպում | Întâlnirea | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (ոստիկանության գնդապետ) |
1982 | Վտանգավոր շրջադարձ | Viraj periculos | ռեժիսոր, դերասան (գնդապետ) |
1982 | Դաժան մրցասպարեզ | Ringul | ռեժիսոր, դերասան (Անդրեյ) |
1985 | Ոսկի որոնողները | Căutătorii de aur | ռեժիսոր |
1985 | Օր չորրորդ | Ziua Z | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
1986 | Մենք ճակատագծին | Noi, cei din linia întâi | ռեժիսոր, դերասան |
1987 | Ֆրանսուա Վիյոն | François Villon | ռեժիսոր |
1989 | Միրչա | Mircea | ռեժիսոր, դերասան |
1989 | Կարպատյան լեգենդ | Legenda carpatina | |
1990 | Կրակե թագ | Coroana de foc | ռեժիսոր, դերասան (կապիտան Գարուն) |
1990 | Վիլհելմ Նվաճող | Cucerirea Angliei | ռեժիսոր |
1994 | Հայելին ճշմարտության սկիզբն է | Oglinda — Inceputul adevarului | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
1999 | Մահվան եռնկյունի | Triunghiul mortii | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
2004 | Արևելյան էքսպրես | Orient Express | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (արքայազն Անդրեյ Մորուզի) |
2004 | Աֆղանստան | Afganistan | ռեժիսոր |
2005 | 15 | Cincisprezece | ռեժիսոր, սցենարիստ |
2008 | Կենդանի մնացածները | Supravieţuitorul | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
2008 | Դրակուլա. երաժշտական կատակերգություն | Dracula — o comedie muzicala | ռեժիսոր |
2009 | Կարոլ I | Carol I | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
2009 | Պոկեր | Poker | ռեժիսոր |
2013 | Լուպու | Lupu | դերասան (իմաստուն ծերունի) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ Список призёров XV кинофорума «Золотой витязь»
- ↑ Выступление С. Николаеску на румынском телевидении 22 декабря 1989 года с призывом к свержению диктатуры Чаушеску
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժիու Նիկոլաեսկու» հոդվածին։ |
|